Ամերիկյան բորսայական ինդեքսները օգոստոսի 8-ի աճուրդների արդյունքներով իջել են 5.5-6.9%-ով, այն մտահոգության հիման վրա, որ պատմության մեջ առաջին անգամ Standard & Poor’s միջազգային վարկանշային ընկերության կողմից իջեցվել է ԱՄՆ վարկանիշը, վկայում է Bloomberg-ը:
Standard & Poor’s 500-ի ֆոնդային ցուցանիշի անկումը դարձել է ռեկորդային 2008 թվականի «արջի» շուկայից սկսած և կազմել է 6.7%: S&P 500-ի Բոլոր 10 ենթաինդեքսները երկուշաբթին ավարտել անկումով:
Երկուշաբթի ոսկու գինն առաջին անգամ հատել է 1700 դոլար մեկ ունցիայի դիմաց նշաձողը: Պղինձը և նավթը դրա հետ մեկտեղ կտրուկ էժանացել են:
Chevron արժեթղթերի գնանշումները նավթի գնի անկման հետ միասին իջել են 7.5%-ով: Bank of America Corp-ի շուկայական գինը կրճատվել է 20%-ով, American International Group Inc.-ինը՝ 10%-ով:
JPMorgan Chase & Co. մասնագետները հաշվել են, որ վարկանիշի անկումը կարող է միայն սրել ԱՄՆ պարտքի խնդիրը, քանի որ կբարձրացնի փոխառության արժեքը տարոկան մոտ 100 մլրդ դոլարով:
Dow Jones Industrial Average-ի ինդեքսը երկուշաբթի ընկել է 634 կետով (5.55%), մինչև 10809 կետը: Standard & Poor’s 500-ը իջել է 79 կետով (6.9%), մինչև 2357 կետը:








































