Tuesday, 14 07 2026
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը կանդրադառնա հոբելյար հայ կոմպոզիտորներին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի կազմակերպմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 4-ից 22-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից՝ հավելելով, որ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը:

«Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար: Փառատոնի համերգային երեկոներին հանդես են գալիս մենակատարներ արտասահմանից և Հայաստանից՝ ընդգրկելով իրենց երկացանկում հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում էր հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: Այսպես` անցած տասը տարիների ընթացքում անցկացվել են հետևյալ համերգաշարերը՝ Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.), Տերտերյան-ֆեստ (2014թ., 2019թ․)‚ Էդգար Հովհաննիսյան-ֆեստ (2015թ.), Միրզոյան-ֆեստ (2016թ.), Հարո Ստեփանյան-ֆեստ (2017թ.), Գրիգոր Եղիազարյան-ֆեստ (2018թ.), Ալեքսանդր Հարությունյան-ֆեստ (2020թ․)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2021 թվականը հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար․ 2021թ․-ին լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը, Ջոն Տեր-Թադևոսյանի 95-ամյակը և մեր ժամանակակիցներից Միխայիլ Կոկժաևի 75-ամյակը, Երվանդ Երկանյանի 70-ամյակը։ Այս տարվա փառատոնի շրջանակներում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով նրանց՝ երկար տարիներ չհնչած ստեղծագործությունները, որոնք թվայնացման և կրկին ներկայացման կարիք ունեն։ Կներկայացվեն նաև մեր օրերում գրված մի շարք մեծակտավ ստեղծագործություններ, որոնք հնչելու են առաջին անգամ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից նաև հայտնում են, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը ներառում է 3 համերգային երեկո, որոնց ծրագրերում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Հայկ Բոյաջյանի, Երվանդ Երկանյանի, Միխայիլ Կոկժաևի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները։

Փառատոնի շրջանակում հրավիրվելիք համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում