Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Յորետ դե Մարի քաղաքապետ Ժաումե Դուլսատը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն էր․1915-1923թթ․ ընթացքում սպանվել են ավելի քան 1,5 միլիոն մարդիկ։ Խորհրդարանն այն ճանաչել է 2010թ։ Յորետ դե Մարում ունենք մի վայր, որտեղ հարգում ենք նրանց հիշատակը։ Քահանան երեկ աղոթեց նրանց համար»,-գրել է նա։









































