Մոլեկուլային կենսաբանները պարզել են, որ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի երկար են ապրում, քան արական սեռինը: Իսկ պատճառը Y քրոմոսոմում կրկնվող տեղամասերն են, որոնք ստիպում են ծերացող բջիջներին արտադրել կյանքի համար վտանգավոր նյութեր: Գիտնականների եզրակացությունը հրապարակվել է PLOS Genetics ամսագրում:
Աղջիկների գենոմում առկա է երկու Х քրոմոսով, իսկ տղաների մոտ՝ մեկ Х և մեկ Y քրոմոսով:
Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ կաթնասունների էվոլյուցիայի ընթացքում Y քրոմոսոմը բավական արագ նվազում է:Սա նշանակում է, որ այն ապագայում կարող է ընդհանրապես գոյություն չունենալ: Մկների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ սաղմնային բջիջը տղամարդու օրգանիզմում հնարավոր է աճեցնել առանց Y քրոմոսոմի: Դրա համար անհրաժեշտ է վերցնել նրանից երկու գեն և տեղափոխել գենոմի այլ հատված:
Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները պարզել են Y քրոմոսոմի անհետացման պատճառը և դրա անսովոր դերը տղամարդկանց և արու կենդանիների ծերացման գործում:
Պարզվել է, որ Y քրոմոսոմի ակտիվությունը տղամարդկանց մոտ հարաբերականորեն բարձր է երիտասարդ տարիքում: Ծերության ընթացքում այն կտրուկ աճել է սպիտակուցների կառուցվածքում տեղի ունեցած անհավասարակշռության պատճառով: Գիտնականները մկների օգնությամբ փորձարկում են կատարել և պարզել, որ հետևանքում արու մկների կյանքի տևողությունը նվազել է, կենսագործունեությունը խանգարվել է:Այսինքն Y քրոմոսոմը տոկսիկ ազդեցություն է ունենում:
Գիտնականները շարունակում են հետազոտությունները: Հույս ունեն, որ իրենց կհաջողվի Y քրոմոսոմի տոկսիկ ազդեցությունից պաշտպանել տարեց տղամարդկանց:







































