Ըստ ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների 2011թվականի I եռամսյակում ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է 1 մլն 177 հազար մարդ, իսկ II եռամսյակում՝ 1 մլն 205 հազար մարդ:
II եռամսյակում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն I եռամսյակի համեմատ նվազել է՝ կազմելով 75 հազար 200 մարդ:
Գործազրկության մակարդակը I եռամսյակում եղել է 6.6%, II եռամսյակում այս ցուցանիշը նվազել է մինչև 6.2%: Ընդ որում ՀՀ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Լոռու մարզում:







































