Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Որտեղ է Հայաստանի սուբյեկտության ռեսուրսը

Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ստեղծված նոր իրավիճակում Հայաստանը սուբյեկտ չէ: Մի կողմ թողնենք այդօրինակ գնահատականների նպատակահարմարությունը ընդհանրապես հանրային տրամադրությունների, Հայաստանի և Արցախի հետպատերազմյա վերականգնման խնդիրների համատեքստում՝ անկախ որևէ մեկի հանդեպ քաղաքական վերաբերմունքից կամ որևէ մեկի քաղաքական հավակնություններից ու պլաններից: Հետպատերազմյա վերականգնումը առաջին հերթին պահանջում է, մեր զոհերի հիշատակի խնկարկումից զատ, հանուն նրանց հիշատակի նաև վերագտնել այն ոգին, որով հենց նրանք իրենց կյանքն էին զոհաբերում հանուն Հայաստանի և Արցախի և հանուն այդ սուբյեկտության: Երբ այժմ մենք հաճախ խոսում ենք՝ այն էլ առավելապես քաղաքական ինչ-ինչ նեղ նկատառումներով, որ Հայաստանը այլևս սուբյեկտ չէ, պետք է գիտակցենք, որ այդպես մենք իմաստազրկում ենք մեր հազարավոր նահատակների կյանքի գինը և հիշատակը: Նրանք գնացել են հայրենիքի պաշտպանության համար անձնազոհ կռվի, հենց այդ հայրենիքի սուբյեկտության համար: Հետևաբար այդ ամենը վեր է ցանկացած քաղաքական խնդրից:

Սակայն հարցը ունի նաև հենց քաղաքական կողմ, և եթե այդ կողմում պետական, ոչ թե անձնական կամ խմբային որևէ շահ է (ի գիտություն ոմանց՝ այո, քաղաքականությունը կարող է և պետք է ունենա նաև այդպիսի շահ), ապա անհրաժեշտություն է խոսել Հայաստանի սուբյեկտության մասին՝ ձևակերպելով դրա, իհարկե, թե՛ խնդիրները, բայց թե՛ նաև հնարավորությունները, որքան էլ ներկայիս իրադրությունը իհարկե ծանր է ու բարդ: Այդ հնարավորությունը կախված է հանգամանքից, թե Հայաստանում որքան արագ ու լայն կարող են լինել փոփոխությունները քաղաքական քարտեզի ոչ թե անվանական, այլ գաղափարական և հայեցակարգային տիրույթում: Ընդ որում, ինչպես առիթ ենք ունեցել խոսելու, խնդիրը ոչ թե մի ծայրահեղությունից՝ ռուսահաճությունից, հակառուսականություն անցումն է, երբ երկու ծայրահեղությունները պարզապես սնուցում են միմյանց գոյությունն ու չեն լուծում Հայաստանի համար որևէ գործնական խնդիր, այլ հենց ծայրահեղությունների միջև եղած վակուումը լցնելը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի հանրային գիտակցության մեջ արտաքին քաղաքական այլընտրանքային մոդելների ձևավորումն ու արմատավորումը, ընդ որում՝ դրա ոչ միայն զուտ քաղաքական կամ ռազմաքաղաքական, այլ նաև տնտեսական, սոցիալ-մշակութային, պատմահոգեբանական մակարդակում: Այստեղ է Հայաստանի սուբյեկտությունը, այսինքն՝ երկու ծայրահեղությունների միջակայքում:

Բոլորովին պատահական չէ, որ հենց այդ միջակայքը լցնելն է, որ խոչընդոտվել է հետխորհրդային ժամանակահատվածի գործնականում ամբողջ ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում