Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել՝ ներառելով ոչ միայն Լոնդոնը, այլև Լիվերպուլը, Բիրմինգեմը և Բրիստոլը: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ոստիկանության գնահատմամբ՝ Բրիստոլի կենտրոնում անկարգություններին մասնակցնում է 150 մարդ: Իշխանությունները քաղաքացիներին հորդորում են դուրս չգալ փողոց:
Այս գիշեր անկարգությունների մասնակիցները դարձյալ բախվել են ոստիկանների հետ, այրել են տներ, մեքենաներ, գրանցվել են թալանի դեպքեր Լոնդոնում, ուր անկարգությունները տարածվել են տարբեր թաղամասերով:









































