Սյունիքի դեպքերի պատճառով մեծ աղմուկով բերման ենթարկվածները հերթով ազատ են արձակվում։ Դատարանը ոչ իրավաչափ է համարում նրանց ձերբակալման որոշումները և հրաժարվում կալանավորել նրանց։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, օրինակ, Դավիթ Բալայանի նախագահությամբ որոշել է ոչ իրավաչափ ճանաչել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու որոշումը։ Նա ձերբակալվել էր երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել նաև գնդապետ Արայիկ Թումանյանի ձերբակալությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանի հետ:









































