Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

Բուլղարիայի խորհրդարանում քննարկել են Հայոց ցեղասպանության թեման

Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 23-ին կայացած լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են Հայոց ցեղասպանության թեման:

«Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցության պատգամավոր Արման Բաբիկյանը հայտարարել է «Դեռևս 1975թ. ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»: Բուլղարիայի քաղաքացիներն իմացել են ճշմարտությունը և ուղարկել են մեզ՝ այն պաշտպանելու: «Կանգնի՛ր, դու՛րս արի» խորհրդարանական խումբը բնորոշում է Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները որպես ցեղասպանություն: Այդ երախտավոր քայլին սպասում են հազարավոր հայեր: Մենք պետք է շնորհակալ լինենք Բուլղարիայի ժողովրդին, որ ընդունել է ողջ մնացած հայերի նախնիներին: Դրանք այն մարդիկ են, ովքեր փրկել են բուլղարական հրեաներին»:

«Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցությունից Ցեցկա Բաչկովան կոալիցիայի անունից հայտարարություն է ներկայացրել Օսմանյան կայսրությունում ողբերգական իրադարձությունների մասին: «Բուլղարացիները դրսևորել են մեծահոգություն և կարեկցանք՝ բացելով իրենց տները փախստականների առաջ: Հազարավոր հայ փախստականներ արժանացել են բնակիչների հյուրընկալությանը և որոշել մնալ այստեղ: Ժամանակի ընթացքում նրանք դարձել են բուլղարացի ժողովրդի մի մասը»: Վերջինիս խոսքով Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԵՄ անդամ 16 պետություններ: Նա «Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցության անունից հայտարարեց, որ աջակցում է բուլղարական փաստաթղթերում «հայերի զանգվածային սպանություն» տերմինը «ցեղասպանություն» եզրույթով փոխարինելուն:

Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության, «Այդպիսի ժողովուրդ կա», «Ժողովրդավարական Բուլղարիա» և «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունների պատգամավորները կանգնել են՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու համար:

Բուլղարիան, որ խոսում է սպանությունների մասին,- հավելել է «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունը,- պետք է ճանաչի ցեղասպանությունը՝ Ազգային ժողովի որոշմամբ կամ հայտարարությամբ, ինչպես դա արել են տասնյակ պետություններ:

«Ժողովրդավարական Բուլղարիա»-ն ևս հայտարարարել է, որ այդ սպանություններն իրենց համար ցեղասպանություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում