Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Դատական գործերի նվազում, ֆիզիկական բռնության աճ. ԽԱՊԿ-ը՝ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

Հայաստանում 2021թվականի առաջին եռամսյակն առանձնացավ լարված մթոնոլորտով և բարենպաստ ժամանակաշրջան չէր լրատվամիջոցների գործունեության համար: Հետպատերազմյան իրավիճակ էր, քաղաքական լարված մթնոլորտ էր:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով եռամսյակային զեկույցը, նշեց, որ նկատելի աճել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը: Դրանք հիմնականում գրանցվել են զանգվածային միջոցառումների, բողոքի ակցիաների ժամանակ: 2020 թվականի նույն ժամանակահատվածում նման դեպք չէր գրանցվել, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակում՝ 2 դեպք:

Ի տարբերություն ֆիզիկական բռնության դեպքերի թվի, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասով դեպքերի նվազում է նկատվում: Մասնավորապես, եթե 2021 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է նման 20 դեպք, ապա 2020 թվականի նույն ժամանակահատվածում այդ դեպքերի թիվը 50 էր, 2019 թվականի առաջին եռամսյակում՝ 41 դեպք:

«Թեպետ այս տարվա առաջին եռմասյակում նման դեպքերի թվի կրճատում է նկատվում, միևնույն է արձանագրված ցուցանիշը ևս մտահոգիչ է: Ճնշումները կարող են դրսևորվել տարբեր սպառնալիքներով, ինչպես նաև վիրավորական արտահայտություններով, արհամարհանքով խոչընդոտելով լրատվամիջոցների գործունեությանը»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Նախորդ տարիների առաջին եռմասյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ցածր ցուցանիշ է գրանցվել նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների հետ կապված: Մասնավորապես, 2021 թվականի առաջին եռամսյակում նման դեպքերի թիվը կազմել է 15, այնինչ՝ 2020-ի նույն ժամանակահատվածում դա 21 էր, 2019-ին՝ 51: Այստեղ Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրատվամիջոցները, լրագրողները շարունակում են դժգոհել պետական գերատեսչությունների աշխատանքից: Հիմնական խնդիրն այն է, որ անհարկի ձգձգում են ԶԼՄ-ների հարցումներին պատասխանելու գործընթացը:

Լրատվամիջոցների դեմ դատական գործերի ցուցանիշներում ևս նվազում է նկատվում: Մասնավորապես, 2021 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 12 այդպիսի դեպք, որոնցից 10-ը վիրավորանքի և զրպարտության հիմքով է: 2020 թվականի առաջին եռամսյակում այդ ուղղությամբ գրանցվել է 14 դեպք, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 29 դեպք: Արդյո՞ք դատական գործերի այս դինամիկան խոսում է լրատվամիջոցների «խոսափողը» փակելու մասին, թե պարզապես վեճերը քաղաքակիրթ ճանապարհով են սկսել կարգավորվել:

«Հետհեղափոխական շրջանում լրագրողների նկատամամբ բռնությունները շեշտակի նվազել էին: Սա առաջին ալիքն է, որ այսպիսի դեպքեր արձանագրվեցին: Երբ մինչ այս տեսնում ենք ֆիզիկական բռնությունների նվազումը, բայց դատական գործերի թվի աճը, իսկապես այդ փաստարկն էինք բերում, որ մարդիկ գերադասում են հարցերը լուծել դատարանում, ոչ թե բռունցքներով: Տվյալ իրավիճակում կարող եմ ասել, որ իրավիճակն այնպիսին է, որ դժվար է պատկերացնել առանց դատական հայցերի հոսքի, որովհետև տեղեկատվական դաշտում շարունակում են շատ լայն տարածում ունենալ ատելության խոսքը, վիրավորանքն ու զրպարտությունը, մանիպուլյացաները, և օբյեկտիվորեն ոչ միայն քաղաքական գործիչները, այլև շարքային քաղաքացիներն են դիմում դատարան»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում