Յուրաքանչյուր մարդ յուրովի է փորձում պատասխանել իրեն հուզող հարցերին, դիմակայել մարտահրավերներին ու սթրեսներին: Շատերին այդ հարցում օգնում է արվեստը: «Արտթերապիա» բառացի նշանակում է բուժում արվեստի միջոցով. այս մեթոդը ստեղծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին: Որքանո՞վ է այս մեթոդն արդիական և որքանո՞վ է այն էֆեկտիվ հետպատերազմյան ծանր սթրեսային իրավիճակում գտնվող հասարակության համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Teracotta Studio-ի հիմնադիր, նկարիչ-խեցեգործ Նանա Մանուչարյանը նշեց, որ արթերապիան միշտ արդիական է, և արթերապիայի միջոցով շատ խնդիրներ կարելի է լուծել. «Հետպատերազմյան շրջանում շատ-շատերն ունեն դրա կարիքը, և մեր ստուդիան ջանք ու ռեսուրս չի խնայում, որպեսզի լույսի համար թեկուզ մի փոքրիկ ճեղք բացվի»:
Մանուչարյանի խոսքով՝ արթերապիայի մեթոդով երկարատև աշխատանքի արդյունքում փոփոխություններն ակնհայտ են դառնում. էֆեկտիվությունը շատ մեծ է. «Արթերապիան զուգորդվում է նաև երաժշտության, գույների ու լույսերի հետ, ինչն օգնում է լինել ազնիվ ինքնդ քեզ հետ և կուտակվածը վեր հանել, փոխվել»:
«Հայաստանում արվեստը չափազանց դժվար է, գրեթե անհնար է վերածել բիզնեսի, բայց պետք է երազել ու գնալ երազանքի հետևից»,- նշեց Մանուչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:







































