«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդել է, որ Ադրբեջանի առաջին Նախագահ Այազ Մութալիբովը Մոսկվայից ժամանել է Բաքու: Մութալիբովը հեռացել էր Ադրբեջանից 90-ականների սկզբին, և մինչ այս պահը նրա վերադարձը փաստորեն արգելված էր:
Մութալիբովի ժամանման կապակցությամբ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում անվտանգության հատուկ միջոցառումներ են անցկացվել: Լրագրողների մոտենալը VIP ելքին կանխվում է:
Մութալիբովը ժամանել է իր քաղցկեղի հետևանքով մահացած որդու` Ազադի, թաղման արարողությանը մասնակցելու համար:








































