Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և Նկարիչների միության նախագահն այցելել են 80-ամյակը նշող Ռոբերտ Էլիբեկյանին

Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ապրիլի 21-ին, 80-ամյա հոբելյանի առթիվ այցելել են ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Ռոբերտ Էլիբեկյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շնորհավորելով 80-ամյա հոբելյանի առթիվ՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նրան է փոխանցել նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը:

«Հարգելի՛ պարոն Էլիբեկյան: Անհնար է պատկերացնել արդի հայ կերպարվեստն առանց Ձեր ավանդի, որի ինքնատիպությունն ու ինքնուրույնությունը հաստատվել են վաղուց: Ձեր արվեստն իր արժևորումն է ստացել ոչ միայն հայրենի գեղանկարչության և արվեստագիտական մտքի համատեքստում, այլև ճանաչելի է միջազգային արվեստասեր հասարակության շրջանում»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ մաղթելով Վարպետին անսպառ ստեղծագործական ներշնչումներ, լավատեսություն, բեղուն և երկար տարիների կյանք:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նույնպես շնորհավորել է Վարպետին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք:

«Դուք հանդիսանում եք Էլիբեկյան մշակութային տոհմի նկարչական ավանդույթների շարունակողը և հայ կերպարվեստի կարկառուն վարպետներից մեկը: Ձեր ստեղծագործություններն իրենց հաստատուն տեղն են զբաղեցնում հայ կերպարվեստում՝ հարստացնելով ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բազմաթիվ հեղինակավոր թանգարանների և պատկերասրահների հավաքածուները»,- փաստել է ՀՆՄ նախագահը:

Ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Էլիբեկյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և ավելացրել. «Չգիտեմ՝ այսօր ուրա՞խ եմ, թե՞ տխուր. ինչո՞ւ, որովհետև 80 տարեկան եմ: Բայց իմ բախտը հաստատ բերել է. ունեմ հրաշալի ընտանիք, հրաշալի որդիներ»:

Հոբելյանական շնորհավորանքները համեմվեցին նաև Ռոբերտ Էլիբեկյանի տիկնոջ և մուսայի՝ տիկին Մարիի հիշողություններով, վարպետի կյանքի ու ստեղծագործական գործունեության գեղեցիկ պատմություններով:

Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 21-ին Թբիլիսիում: 1960-65 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1966 թ․-ին Հայաստանի ճարտարապետների տանը բացվել է «Ռոբերտ Էլիբեկյան և Սեյրան Խաթլամաջյան» առաջին անհատական ցուցահանդեսը (բացումը կատարել է Մարտիրոս Սարյանը):

1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ռոբերտ Էլիբեկյանը բազմաթիվ անհատական և խմբային ցուցադրություններ է ունեցել Հայաստանում և արտերկրում։ Ստեղծագործությունները ներկայացվել են մի շարք թանգարաններում և խոշոր հավաքածուներում՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, ՀՀ կառավարության տուն, նախագահի նստավայր, Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, Երևանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մոսկվայի արևելյան արվեստի, Դեթրոյթի «Ալեք և Մարի Մանուկյան», Նյու Ջերսիի Զիմերլի, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարաններ, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ, Սպիտակ տան, Ելիսեյան պալատի հավաքածուներ և այլուր:

Ռոբերտ Էլիբեկյանը Հայաստանում և արտերկրում բազմաթիվ թատերական ձևավորումների հեղինակ է։ Որպես նկարիչ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Խաթաբալա», «Հայկական որմնանկարներ» ֆիլմերի էկրանավորմանը:

2014 թվականին լույս է տեսել Ռոբերտ Էլիբեկյանի գիրք-ալբոմը, որը ներկայացնում է նկարչի ստեղծագործական կենսագրությունը։ Նա, մերժելով պարտադրված կարծրատիպերը, ստեղծում է իր աշխարհը՝ անիրական, պարուրված գույների անօրինակ համադրությամբ ու եթերային լույսով: Գրքում ներկայացված են նաև նրա տարբեր ժանրերի գործերը, հիշողություններն ու մտորումները տիեզերական նշանների, կյանքի, արվեստի ու ժամանակի մասին, ինչպես նաև ժամանակակիցների կարծիքները նրա արվեստի մասին:

«Դուք փորձե՞լ եք մտնել Ռոբերտ Էլիբեկյանի կտավների մեջ, տեղավորվել նրա ստեղծած իրականությունում… ոչ թե դիտել, ոչ թե մակերեսը գնահատել, այլ ապրել նրանց մեջ: Եվ դուք Ձեզ կզգաք այն երկրում, որը շարունակաբար կրում եք Ձեր մեջ երկչոտ համեստությամբ։ Էլիբեկյանը ինձ ևս հնարավորություն է տալիս ապրել իր ստեղծած աշխարհում, որը մեր խորքերում պահված հարազատ միջավայրն է, մտնել նրա փողոցները, զրուցել նրա ասպետների հետ, ուրախանալ նրա ժպիտների զվարճանքով, մտնել նրա դիցուհիների շուրջպարի մեջ, շնչել նրա թափանցիկ օդը, պերճանալ նրա գունագեղությամբ, ապրել նրա Հայաստանում»,- Ռ. Էլիբեկյանի ստեղծած իրականության ու աշխարհի մասին ասել է Աղասի Այվազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում