Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ԵԱՏՄ արտոնությունները չեն կիրառվում. ՌԴ-ում հայ միգրանտները՝ նոր խնդրի առաջ

Ռուսաստանի ՆԳ առաջին փոխնախարարը հայտարարել է, որ Հայաստանի 61 հազար քաղաքացի անօրինական է գտնվում ՌԴ տարածքում, և կոչ է արել լքել երկիրը, հակառակ դեպքում նրանց արտաքսում է սպառնում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի հայ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը նշեց, որ սա կապված է այն բանի հետ, որ կովիդի հետևանքով Ռուսաստանի կառավարությունը նախորդ տարի որոշում էր կայացրել միգրացիոն համաներում հայտարարել բոլոր նրանց նկատմամբ, որոնք ՌԴ տարածքում են և չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ սահմանները փակ էին:

«Այդ համաներման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Սա, ըստ էության, ժամկետի հետաձգման վերջին հայտարարությունն է՝ մինչև հուլիսի 15-ը: Դրանից հետո եթե միգրանտը չկարողանա հիմնավորել իր այստեղ գտնվելու օրինական հիմքերը, նա կարտաքսվի երկրից: Եթե մինչև այդ ժամկետը նրանք չվերադառնան հայրենիք և արտաքսվեն, դա նշանակում է, որ իրենց ՌԴ վերադառնալու հնարավորությունները համարյա զրոյի են հավասարվելու: Օրենքի համաձայն՝ մինչև 5 տարով կարող է արգելվել անձի մուտքը երկիր»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ-ում հայ միգրանտների խնդիրներին՝ նա ասաց. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր քաղաքացիները իրենց հայրենիքում աշխատեին, պիտանի լինեին Հայաստանի համար, բայց, դժբախտաբար, այնպես է ստացվել, որ տնտեսական վիճակից ելնելով ստիպված էին արտագաղթել և փող վաստակել Հայաստանից դուրս: Եթե նրանք Ռուսաստանում են գտնվում, պետք է դրա համար պաշտոնական հիմքեր ունենան: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և պետք է ՀՀ քաղաքացիներն ունենան բոլոր արտոնությունները, որովհետև դա ընդհանուր աշխատուժի շուկա է, սակայն իրականում այդ արտոնությունները համարյա չեն կիրառվում կամ շատ թույլ են կիրառվում, քանի որ գործատուները շատ հոռետեսորեն են վերաբերվում հայկական ազգանունով մարդկանց: Բանն այն է, որ գործատուները խնդիրներ են ունենում միգրացիոն ծառայությունների հետ, այդ թվում՝ լրացուցիչ թղթաբանություն, հաշվառումներ և այլն: Հետևաբար աշխատում են խուսափել օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի վերցնելուց»:

Նրա խոսքով՝ կա նաև միգրացիոն հաշվառման հետ կապված խնդիր, հազվադեպ է լինում, որ անձը կարողանում է հաշվառման կանգնել հենց այն հասցեում, որտեղ բնակվում է. «Այսպիսի խնդիրներն են, որ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում այստեղ ձեռներեցությամբ զբաղվել, չեն կարողանում վարկ վերցնել, բժշկական պոլիսներ ստանալ: Հուսանք՝ այս իրականությունը կփոխվի»:

Ռուբեն Կիրակոսյանը նկատեց, որ Ռուսաստանն այսօր իրականում միգրանտների մեծ կարիք ունի, սակայն այստեղ կարևորվում է նաև միգրանտների որակը, այն է՝ լինեն որակյալ մասնագետներ: «Բացի դրանից, կարևոր է, թե ՌԴ որ տարածաշրջանների մասին է խոսքը: Միգրանտների մեծ մասը ձգտում է աշխատել երկրի արևմտյան շրջաններում, իսկ, ասենք, արևելյան հատվածներում միգրանտների մեծ կարիք կա: Մի ժամանակ խոսվում էր, որ պետք է եկողներին դեսպանատներն ուղղորդեն տարբեր տարածաշրջաններ, որտեղ իրենց կարիքը կա, որպեսզի լինի բալանս»,- ասաց նա:

Հարցին, թե ԵԱՏՄ անդամ լինելը որևէ արտոնություն չի՞ տալիս ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանի տարածքում, Կիրակոսյանն արձագանքեց. «Ինդիվիդուալ պետք է նայել: Շատ բան կախված է քաղաքացուց, թե ոնց կարող է իրեն դրսևորել, նաև լեզվի խնդիր կա: Հայերը, որպես ճկուն մարդիկ, ձգտում են անկախության, ավելի անհատական աշխատանքի, որպես անհատ ձեռներեց, գործարար: Բայց այս դեպքում էլ այլ խնդիր  է ծագում, քանի որ շատ դեպքերում իրենց բիզնեսները այլ մարդկանց անունով են ձևակերպում, որպեսզի կարողանան աշխատել: Ինչ խոսք, լավ կլիներ, որ Հայաստանը կարողանար իր քաղաքացիներին այստեղ տեր կանգնել, դիվանագիտական կառույցները կարողանային այդ հարցերը մեկընդմիշտ շտկել, որ հարցեր չառաջանան: Փաստորեն բոլոր օրինական հիմքերը կան, մնում է, որ այդ մեխանիզմներն իրականում գործեն: Օրինակ՝ որքան գիտեմ, ՌԴ քաղաքացիները Հայաստանում այդպիսի խնդիրների չեն բախվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում