Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Կառավարության մոտեցումը ողջունելի է, բայց խնդիրներ կան. Պետք է հասկանալ՝ ինչու գյուղացին հողը չի մշակում

Պետությունը նախատեսում է առաջիկայում գործարկել ծրագիր, ըստ որի՝ մինչև 3 հա վարելահողերում կաթիլային ոռոգման անցնելու դեպքում 5 տարի ոռոգման ջրի գումար չի գանձվի, պետությունը կփոխհատուցի. այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը: «Մենք պետք է աշխատանքով շենացնենք մեր երկիրը, մենք պետք է աշխատանքով բարեկեցություն ստեղծենք մեր երկրի համար և պետք է աշխատանքի հնարավորությունները հնարավորինս ընդլայնենք»,-ասել է Փաշինյանը: Վարչապետը նկատել է, որ պաշտոնական վիճակագրությամբ՝ միայն Վայոց ձորի մարզի վարելահողերի 74 տոկոսը չի մշակվում, ինչը լուրջ խնդիր համարեց: «Իհարկե, այդտեղ կլինի ինչ-որ մի հատված, որ սահմանային իրադրության պատճառով չի մշակվում, բայց, այնուամենայնիվ, ինչքան էլ օբյեկտիվ պատճառներով իջեցնենք այդ ցուցանիշը, միևնույն է՝ կպարզվի, որ մարզում ավելի շատ վարելահող չի մշակվում, քան մշակվում է»,- ասել է նա:

Փաշինյանը խոսել է նաև օբյեկտիվ խնդիրներից՝ մատնանշելով հատկապես վարելահողերին հասնող ճանապարհները, ոռոգման խնդիրները: «Այսօր ընդհանուր առմամբ հանրապետության վարելահողերի 74 տոկոսը ոչ ոռոգվող է, այսինքն՝ 74 տոկոսը ջրին հասանելիություն չունի: Ընդհանուր առմամբ հանրապետությունում վարելահողերի 49 տոկոսը չի մշակվում»,- ասել է վարչապետը:

Նա շեշտել է՝ կառավարությունը պետք է աշխատի, որ ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի գյուղացիներն այդ հողը մշակեն, ներդրումներ անեն:

Պետությունը ոռոգման ջրի հասանելիության խնդիրը լուծելու հարցում եկել է եզրակացության: «Ժամանակակից աշխարհն անցնում է կաթիլային ոռոգման: Եվ մենք հիմա աշխատում ենք այդ ծրագրի վրա, որ մինչև 3 հա այն վարելահողերը, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման և անձրևացման, դրանց համար ոռոգման ջրի գումար 5 տարի ընդհանրապես չգանձենք, այսինքն՝ պետությունը կփակի»,- ասել է վարչապետն ու վստահեցրել, որ այդ ծրագիրը պետությունն առաջիկայում անպայման կգործարկի:
Փաշինյանը կարևորել է նաև նմանատիպ այլ խթանող ծրագրերի ստեղծումը՝ հակակարկտային ցանցերի համար:

Գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չմշակվող հողերի խնդիրը  շատ լուրջ խնդիր է Հայաստանում, և ողջունելի է կառավարության կողմից նման ծրագրերի իրականացումը, ջրախնայողական համակարգերի ներդրումը շատ կարևոր է։ Հայաստանը սակավահող երկիր լինելով հանդերձ՝ եղածի 50 տոկոսը չի մշակվում։ Հայաստանը 440-445 հազար հեկտար վարելահող ունի, որը չափազանց քիչ է, ու  մի բան էլ եղածի 50 տոկոսը չի օգտագործվում։ Եվ մեծ հարց է, թե մնացած 50 տոկոսը ինչ արդյունավետությամբ է օգտագործվում:

«Մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ և արևի տակ եղած հողը թողնել անմշակ։ Այնպես որ, մոտեցումը, գաղափարը այդ առումով շատ լավն է, բայց շատ դեպքերում՝ և՛ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, և՛ կարկտապաշտպան  համակարգերի ներդրման դեպքում շատ պարզունակ մոտեցում է ցուցաբերվում։ Բայց այս առումով դեռ շատ աշխատանք կա անելու։ Լուրջ մոտեցում, մասնագիտական մոտեցում է պետք, գիտնականների ներգրավվածություն, քննարկումներ են պետք։ Թե չէ ոտքի վրա ինչ-որ գաղափար հնչեցնելը, իրականացնելը ճիշտ չէ։ Ամեն լավ գաղափար պետք է տեղայնացվի, հաշվի առնվեն մեր բնակլիմայական պայմանները։ Առանց այս ամենի ոչ մի նոր գաղափար հնարավոր չէ կյանքի կոչել»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ կաթիլային ոռոգման համակարգերն առաջին հերթին պետք է լինեն նոր հիմնադրվող այգիներում, պետք է լինի կայուն  ջրաղբյուր, որպեսզի հնարավոր լինի այդ համակարգն աշխատեցնել։ Հաջորդ կարևոր խնդիրը ենթակառուցվածքների, էլեկտրամատակարարման խնդիրն է, քանի որ շատ դեպքերում դաշտերը, հողատարածքները բնակավայրերից շատ հեռու են, և եթե գյուղացին, տնտեսվարողը փորձի պոմպերի միջոցով աշխատեցնել կաթիլային ոռոգման համակարգը, ապա դա կարող է իր վրա շատ ավելի մեծ ծախս  լինել, քան 5 տարվա ոռոգման ջրի ծախսից ազատվելը:

«Հետևաբար այս ամենը պետք է ուսումնասիրվի, յուրաքանչյուր տարածքի համար համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն, տարածքները ապահովվեն համապատասխան հնարավորություններով, որպեսզի հնարավոր լինի ոռոգում կազմակերպել։ Այս հարցում մասնագիտական կառույցները շատ լուրջ աշխատանք ունեն իրականացնելու։ Վարչապետին, կառավարությանը պետք է ճիշտ հիմնավորված առաջարկություններ ներկայացնել։ Մենք պետք է կարողանանք պատասխանել հարցին, թե գաղափարի իրականացումը որքանով է իրատեսական։ Թե չէ մոտեցումը լավ է, լավ ցանկություն է ջրախնայողական համակարգը ներդնելու, բայց դա ընդամենը մեկ քայլ է։ Մինչդեռ մոտ 10 քայլ էլ կա, որոնք պետք է անել, որպեսզի այդ գաղափարը իրականություն դառնա»,- ասաց գյուղատնտեսը։

Բացի դրանից, մեր զրուցակցի խոսքով, անմշակ հողատարածքները մշակովի  դարձնելու ծրագրեր մշակելուց առաջ մեկ հարցի պետք է պատասխանել, թե ինչն է պատճառը, որ այդ հողատարածքները անմշակ են մնացել։ Իսկ պատճառները տարբեր կարող են լինել։ Կարող է ոռոգման ջրի անհասանելիություն լինել, կարող է հողատարածքը բնակավայրից հեռու լինել, և գյուղացին անիմաստ համարի այդքան  գնալ-գալ, հողը մշակել, մի դեպքում կարող է հողի որակի խնդիր լինել: «Բայց կրկնում եմ՝ յուրաքանչյուր դեպքում տարբերակված մոտեցում է  պետք։  Պետք է կարողանանք բոլոր դեպքերում պատասխանել հարցին, թե ինչու են հողերը անմշակ մնում։ Եվ հետո Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը չափազանց բարձր է, իրացման գինը ցածր է, մեքենայացման մակարդակը չափից դուրս ցածր է։ Եվրոպական երկրներում մեծաքանակ բերք են ստանում այն պարագայում, երբ սկսած առաջին քայլից՝ հողի մշակումից, սածիլացումից մինչև բերքահավաքը կատարվում է մեքենայական համակարգով, որի պարագայում արտադրողականությունը բարձրանում է, ձեռքի աշխատանքը նվազագույնի է հասցվում, և բնականաբար ինքնարժեքը չափազանց ցածր է լինում։ Իսկ Հայաստանում հողը դեռ մշակում են բահով և ուրագով։ Դրա համար էլ մենք խնդիրներ ենք ունենում»,- ասաց Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում