Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հոկտեմբերի 27-ի նախադեպը կարող է լինել

«Արդարություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական և Պահպանողական կուսակցությունները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով փոփոխել ընտրական օրենսդրության հետևյալ հարցերին վերաբերող դրույթները. անցողիկ շեմի նվազեցում, որպեսզի ապահովվի ձևավորվելիք խորհրդարանի առավել համամասնականությունը: Ընտրական գրավի նվազեցում, որպեսզի ընտրություններին կուսակցությունների մասնակցությունն առավել քիչ կապվի վերջիններիս ֆինանսատնտեսական կարողությունների հետ: Նախընտրական քարոզչության կանոնների հստակեցում ու ժամկետի երկարացում, որպեսզի մրցակցությունը լինի առավել քաղաքական և նվազ ռեսուրսային: Նախընտրական քարոզչության ֆինանսավորման կարգի հստակեցում ու ապահովում, որպեսզի հնարավորինս կանխարգելվի օլիգարխիկ և օտարերկրյա միջամտությունը նախընտրական քարոզչությանը:

Ողջունելով «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարումը և հորդորելով հանրապետության նախագահին օր առաջ ստորագրել նշված օրինագիծը՝ նրանք կարևոր են համարում ընդգծել ընտրություններից առաջ ընտրական բարեփոխումներն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նախագահը, սակայն, չստորագրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, միևնույն ժամանակ ՍԴ էլ չդիմեց։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ։

– Պարոն Մակեյան, մինչ կոչ էիք անում նախագահին արագ ստորագրել ԸՕ փոփոխությունների փաթեթը, նախագահը որոշեց չստորագրել, բայց և  չուղարկել ՍԴ։ Հիմա չորս կուսակցությունների առաջարկները որքանո՞վ է հնարավոր կյանքի կոչել։

– Մեր հայտարարությունը կապված է նաև վերջերս ԸՕ համահեղինակների հետ տեղի ունեցած հանդիպմանը։  Իմ տպավորությամբ՝ իշխանությունները շոու են անում, իբրև ներկայացնում են, թե հանրային քննարկում են անում քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Իրականում, համոզված եմ, այն խնդիրները, որոնք մենք բարձրաձայնել ենք, տրամադրված չեն լուծելու։ Մասնավորապես, շեմի իջեցումն իրենց համար լուրջ խնդիր է։ Տեղյակ եմ, որ ներսից էլ փորձում են շեմը պահպանել, որպեսզի հնարավորինս շատ ուժեր մասնակցեն ընտրություններին։ Եվ այն ուժերը, որոնք չեն հաղթահարի հինգ կամ յոթ տոկոսի շեմը, կվերաբաշխվի շեմը  հաղթահարած ուժերին, այդ թվում՝ իրենց։ Իրենք մտածում են, որ իրենք խնդիր չունեն շեմը հաղթահարելու, բայց ես լուրջ կասկածներ ունեմ իրենց վստահության մեջ։ Ցավոք, 2018-ին սկզբում եղավ ժողովրդի պոռթկում, հետո հեղափոխություն անվանեցինք, հետո վերանվանվեց թավշյա հեղափոխություն, բայց իշխանության որակը մնաց նույնը։ Նրանք ամեն ինչ անում են նույն ձևով և ոճով, այնպես, ինչպես արվել է նախկին իշխանությունների կողմից 20 տարի շարունակ։ Եվ հիմա եթե ամեն ինչ ընթանա իրենց նախատեսած ձևով՝ Մուկուչյանի գլխավորությամբ, ոչինչ չի փոխվի։ Ընդ որում՝ Մուկուչյանը հիմա ունի լուրջ դերակատարում իշխանության ներսում։ Նա հովանավորվում է և՛ նախկին իշխանությունների կողմից, և՛ ներկա իշխանությունների կողմից։ Համոզված եմ, որ նա անհրաժեշտ պահին կողմնորոշվելու է ուժեղի կողմը. եթե նախկինները ուժեղ եղան, նրանց կողմը կանցնի,  եթե ներկա իշխանությունները եղան դրության տերը, նրանց կողմը կանցնի։ Դրա համար մենք առաջարկում ենք Մուկուչյանին փոխել Պարույր Հայրիկյանով։ Պարույր Հայրիկյանը իր կենսափորձով, անցած ճանապարհով պատասխանատվությունը վերցնում է իր վրա այդ ընտրությունները նորմալ անցկացնելու։ Եվ հնարավոր է այդ դեպքում խուսափենք նախընտրական, հետընտրական արյունալի բախումներից։ Հիմա թե իշխանությունը հայի հետին խելքով կհասկանա, կանի այդ քայլերը՝ լավ, եթե չի հասկանա՝ ուրեմն ամբողջ մեղքը իր վրա։ Եվ այս պարտությունից հետո էլ ստեղծված քաղաքական ճգնաժամի տակից չեն կարող դուրս գալ։

– Այսինքն՝ ընտրական շեմը պետք է նվազեցվի, որ ապահովվի՞ համամասնականությունը խորհրդարանում։

– Իհարկե, հստակ պետք է նվազեցվի։ Նայեք Վրաստանի օրինակը։ Այնտեղ մեկ տոկոս սահմանեցին շեմը, որտեղ քաղաքական դաշտը մեր նման ասպատակված չէր, բայց խնդիր էին դրել քաղաքական դաշտի կայացման։ Հիմա մենք ասում ենք՝ 2-3 տոկոս սահմանեք շեմը, որ ավելի ներկայացուցչական լինի, որ քաղաքացիների ձայնն էլ հասանելի լինի ԱԺ-ում։ Սա է նպատակը, մինչդեռ դա իշխանություններին բացարձակ ձեռք չի տալիս։ ԱԺ-ում Փաշինյանի վերջին ելույթից հետո ես հասկացա, որ էլի ընտրությունները փորձելու են հետաձգել, ժամանակ շահել։ Նրանք հիմա օգտագործելու են ԱԺ-ում իրենց հաճո ընդդիմադիր ուժերին, հնարավոր է չառաջադրեն վարչապետի թեկնածու, որից հետո Նիկոլ Փաշինյանը նորից կառաջադրվի և կընտրվի վարչապետ։ Եվ առաջիկա ամիսներին եթե քաղաքական ճնշումը փողոցում չավելանա, նրանք ընտրությունների չեն գնա։

– Վարչապետի՝ հրաժարական տալուց հետո հեղաշրջման վտանգ կա՞։

– Հեղաշրջման վտանգ կլինի այն դեպքում, երբ նա նորից խուսափի ընտրություններից, կամ ինքը և Մուկուչյանը մնան ընտրություն անցկացնող։ Այդ երկու դեպքում հեղաշրջման վտանգ կա, նույնիսկ Հոկտեմբերի 27-ի նախադեպը կարող է լինել, որովհետև կան ուժեր, որոնք փորձում են իշխանության հասնել, և եթե այդ ճանապարհը չեն տեսնում, գնում են ծայրահեղ մեթոդների։

– Ռուսաստանի դերակատարությունն այս ընտրություններին ի՞նչ չափով կլինի։

– Ռուսաստանը մեծ հաշվով ամբողջ քաղաքական դաշտը տնօրինում է։ Ե՛վ իշխանությունն ինքն է Ռուսաստանը ներկայացնում, և՛ 17-ը, և՛ ընդհանրապես քաղաքական ուժերի 80 տոկոսը, և նրանց անմիջական մասնակցությունը կլինի այն դեպքում, երբ նկատվի Արևմուտքի կտրուկ միջամտությունը: Եթե Արևմուտքը շահագրգռվածություն հանդես չբերի, Ռուսաստանը թողնելու է  ինքնահոսի, որովհետև հասկանալու է, որ խնդիրը լուծվելու է իր համար ցանկալի եղանակով, բայց քաղաքական այն ուժերը, օրինակ՝ մեր յոթյակը, կներկայացվի որոշակի բանակով, որը կարող է իրենց խաղաքարտերը խառնել իրար։

– Եթե ԸՕ փոփոխությունները տեղի չունենան, այնուամենայնիվ, դուք դաշինքով կմասնակցե՞ք ընտրություններին։

– Յոթյակում քննարկումները գնում են, մենք մտածում ենք այնպիսի բանաձև, որ անկախ նրանից՝ ընտրություններին կմասնակցենք, թե չենք մասնակցի, իշխանափոխությունը տեղի ունենա, և իշխանությունը չպետք է մնա ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին, մեր բանաձևը այդ լուծումը պետք է տա։

– Կարծում եք՝ այս իշխանությունը վերընտրվելու շանս չունի՞, հարցումները ցույց են տալիս, որ առաջին տեղում այս իշխանությունն է։

– Սա պարզ  բանաձև է. քանի դեռ Նիկոլ Փաշինյանը խաղացնում է այդ 17-ին, ժողովրդի որոշակի շերտ կա, որ նրանցից վախենալով՝ իրեն է ընտրում։ Մենք չպետք է թույլ տանք ընտրություն վատի և վատթարագույնի միջև։ Եթե մենք դրա մեջ մնանք, մենք ապագա չունենք ո՛չ որպես ժողովուրդ, ո՛չ որպես պետություն ու պետականություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում