Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը Եվրոպայում դեռ չի կարող դիտարկվել որպես բնակչության պատվաստումն արագացնող դեղամիջոց:
CBS-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ «Սպուտնիկ V»-ն դեռ չի հաստատվել եվրոպական կարգավորիչների կողմից:
«Մենք չենք կարող որևէ կերպ օգտագործել պատվաստանյութը մեր տարածքում»,- շեշտել է Մակրոնը: