Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Այսօր Հայաստանում մարդկանց մոտ առկա է արտագաղթելու տրամադրվածություն

«Այսօր Հայաստանում մարդկանց մոտ առկա է արտագաղթելու տրամադրվածություն, բայց թե որքանով այն հիմա կիրականանա, եթե սահմանները բացվեն, չեմ կարող ասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:

Միայն Ռուսաստանի հետ օդային տարածքի բացվելուց հետո, օդանավակայանի տվյալներով՝ 58 հազարից մի քիչ ավելի մարդ է մեկնել, և միայն 39 հազար քաղաքացի է վերադարձել: Այսինքն՝ արդեն բավական մեծ տարբերություն ունենք մեկնողների։ «Հետևաբար ես կարծում եմ, որ տրամադրվածություն կա: Մի մասն էլ, երկրում առկա անորոշ վիճակով պայմանավորված՝ փորձում է հասկանալ՝ ինչ կլինի դեռևս և նոր որոշում կկայացնի: Հետևաբար կարծում եմ, որ եթե նույնիսկ արտագաղթելու տրամադրվածություն ունեցողները անգամ մտածելու համար մի փոքր սպասեն, ապա հաջորդ տարի որոշում կկայացնեն ու, կարծում եմ, ավելի շատ արտագաղթողներ կունենանք: Ամեն դեպքում միտումներն այդպիսին են,- ասաց Բեժանյանը:

Փորձագետի խոսքերով՝ արտագաղթը բնորոշ է այն երկրներին, որտեղ պատերազմ է եղել: Պատերազմը նպաստում է արտագաղթին: Հայաստանում բուն պատերազմի ժամանակ մենք բավականին մեծ ներհոսք ենք ունեցել և, եթե չլիներ կապիտուլյացիոն պայմանագիրը, դրանով պայմանավորված մարդկանց մոտ հոգեվիճակի կտրուկ անկումը, ապա գուցե մեր երկրում արտագաղթի միտումները այդքան սրված չլինեին, բայց ունենք հակառակ իրավիճակը, մարդկանց մոտ ապագայի նկատմամբ անորոշ իրավիճակ է, ինչը թիվ մեկ ազդակ է, որ մարդկանց մոտ երկիրը լքելու տրամադրվածություն կա:

Մեր հարցին՝ եթե արտահերթ ընտրություններից հետո երկրում որոշակի կայունություն հաստատվի, դա կարո՞ղ է արտագաղթի տրամադրվածություն ունեցող մարդկանց համար որոշակի կանխարգելիչ նշանակություն ունենալ, փորձագետը պատասխանեց. «Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել: Իմ շփումները ցույց են տալիս, որ, ցավոք, մարդիկ առանձնապես հույսեր չեն կապում ընտրությունների հետ: Եվ հետո դժվար է ասել, թե ընտրությունների արդյունքները ինչպիսին կլինեն, ինչ ազդեցություն կունենան: Չի բացառվում անգամ, որ ընտրությունները ևս խթանող գործոն լինեն արտագաղթի համար՝ կախված դրանց արդյունքներից: Մենք դրա նախադեպերն ունեցել ենք, երբ ընտրությունների արդյունքների կեղծումից հետո մարդկանց արտահոսք ենք ունեցել: Չի բացառվում, որ հիմա էլ մարդկանց ակնկալած արդյունքները չլինեն, ու դա նորից արտագաղթի խթան հանդիսանա»:

Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտներին, ապա Բեժանյանն ասաց, որ 2021 թվականի արդյունքները դեռ չի ամփոփել, քանի որ սահմանները բացվել են փետրվարից, և նվազագույնը երեք ամիս է պետք՝ հասկանալու համար, թե մարդիկ միգրացիոն բազայում ինչ նպատակով են միգրացիոն հաշվառման կանգնել՝ աշխատանքի՞, ուսմա՞ն, մասնավոր այցի՞, թե՞ այլ նպատակով. «Ես կարծում եմ, որ ապրիլի վերջ, մայիսի սկիզբ ես կունենամ որոշակի վիճակագրություն՝ ելնելով Ռուսաստանի ֆեդերալ միգրացիոն ծառայության տեղեկատվական բազայից: Այդ տվյալներից պարզ կլինի, թե երեք ամսվա մեջ քանի աշխատանքային միգրանտ ունենք Ռուսաստանի Դաշնությունում»,- եզրափակեց Տաթևիկ Բեժանյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում