Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա։ Այս մասին Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անվտանգային նկատառումներով մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ և կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ։ Այդ պայմանագրերի տրամաբանությունը հետևյալի մասին է, որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա և այստեղ միասնական անվտանգային համակարգ ունենք։ Իհարկե շատերի մոտ հարց է ծագում, թե այդ պարագայում ինչու արցախյան պատերազմի ընթացքում այդ համակարգը չաշխատեց այնպես, ինչպես մեր ժողովուրդը կուզեր։









































