Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Համանախագահների կոչը Ադրբեջանին է ուղղված ․ Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում և անընդունելի պայմաններ առաջարկում

Նախօրեին Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են արել բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն սկսել վերջնական և համապարփակ կարգավորման հասնել կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիմա վրա, նաև վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան` իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները: Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում`Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները, հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան։

Ակնհայտ է, թե որ կողմին է ձեռնտու նման արգելքներ ստեղծելը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը՝ հավելելով, որ վերջին ամիսներին մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը ուղղակի կամ անուղղակի խոչընդոտներ է ստեղծել։

Նրա կարծիքով՝ համանախագահների կոչը հենց նրան է ուղղված։

Տեսակետ կա, որ խանգարողը հայկական կողմն է, որովհետև ՄԽ-ն ուզում է Արցախ մուտք գործել ոչ թե Լաչինով, այլ Աղդամով։ Պատգամավորը շեշտեց, որ հենց դրա մասին է խոսքը։

«Դրա համար ասում ենք՝ ադրբեջանական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում և անընդունելի պայմաններ առաջարկում, պարզ է, որ Մինսկի խումբը նման ցանկություն չպետք է ունենա, թե ինչու պետք է Մինսկի խումբը ուզենա պարտադիր Ադրբեջանի տարածքով գնա, պարզ է, որ այս պայմանները Ադրբեջանի կողմից են դրվում և նպատակ ունեն խափանելու Մինսկ խմբի համանախագահների այցը»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ողջունելի է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, բացի դրանից՝ հայտարարության բովանդակությունը նույնպես հիմքեր է տալիս լավատեսության համար, և եթե իրոք դա իրականացվի, ապա բանակցությունների կամ խաղաղության գործընթացը կարող է վերսկսվի։

Թե որքանով է դա իրատեսական, պատգամավորը դժվարացավ ասել․ «Իհարկե, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշակի ադեկվատության պակաս է ցույց տալիս, և մենք տեսնում ենք, որ այս պահին նրանք կառուցողական երկխոսության պատրաստ չեն, բայց կարծում եմ, որ նրանք էլ վաղ թե ուշ պետք է հասկանան, որ հակամարտությունը լուծված չէ և պետք է փոխեն իրենց մոտեցումները»։

Հարցին՝ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա՞, Զոլյանը նշեց, որ այս պահին այս հարցը ճիշտ է, իհարկե, միշտ էլ ամեն ինչին այլընտրանք կարելի է գտնել, բայց եթե այս պահին Մինսկի խումբը իր աշխատանքը կատարում է, կարիք չկա այլընտրանքներ փնտրել։ «Այլ հարց է, որ եթե պարզվի այդ աշխատանքը արդյունավետ չէ, նոր կարելի է այդ հարցի շուրջ զրուցել, առայժմ այդպիսի հարցերի համար ես հիմք չեմ տեսնում»,- ասաց նա։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանն էլ, կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ հատկապես այն ֆոնին, որ վերջերս էլ հայկական կողմը շարունակ շեշտում է, որ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, առավել ևս Արցախի կարգավիճակի սահմանված չլինելու պարագայում, պետք է շարունակվի բանակցային գործընթացը արդեն հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Ինչ վերաբերում է համանախագահների տեղաշարժերի մուտքերի հետ կապված, ապա, պատգամավորի խոսքերով, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարը խոսեց այն մասին, որ հայկական կողմը միշտ պատրաստ է ընդունել համանախագահներին, հայկական կողմը որևէ խնդիր երբևէ չի հարուցել այդ առնչությամբ։ Նա վստահ է, որ հայտարարության այդ հատվածը հաստատ ուղղված չի հայկական կողմին, որովհետև հայկական կողմը միշտ աչքի է ընկել իր կառուցողական դիրքորոշումներով և որևէ խնդիր չեն ստեղծել տեղաշարժերի համար։

Պատգամավորը նշեց, որ Մինսկի խմբին այլընտրանք չկա մեզ համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում