Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը նշում է․ «Գերիների հարցով քաղաքական դիվիդենտների շահում չպետք է լինի»։ Նա պարզաբանել է անցյալ շաբաթ գերիների հարցով տեղեկատվական սկանդալը՝ նշելով, որ փոխավարչապետի գրասենյակը ոչ մի հաստատում չի տվել լրատվամիջոցներին։ Ինչ վերաբերում է այդ հարցով իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարություններին, այստեղ խոսնակը խնդիր տեսնում է։