Բուլղարիայի կառավարությունը լուծարել է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբը, գրում է The Sofia Globe պարբերականը:
Հաղորդվում է, որ որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 15-ից: Լուծարման պատճառը չի նշվում: Շտաբը ստեղծվել է վարչապետ Բոյկո Բորիսովի հրամանով՝ 2020թ.-ի փետրվարին, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում «պետական ինստիտուտների գործունեությունը կազմակերպելու և համակարգելու համար»:
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակվել է 380576 մարդ, մահացել է 14871 հիվանդ: