Լեհաստանը վտարում է երեք ռուս դիվանագետների, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լեհաստանի ԱԳՆ հայտարարությանը:
Bloomberg գործակալությունը նաև հաղորդել է, որ երեք ռուս դիվանագետներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել Լեհաստանում:
Ավելի վաղ ՌԴ դեսպանը կանչվել էր Լեհաստանի ԱԳՆ:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Լեհաստանում Ռուսաստանի դեսպանին նոտա է հանձնվել՝ Վարշավայում դեսպանության երեք աշխատակիցների «պերսոնա նոն գրատա» ճանաչման վերաբերյալ տեղեկատվությամբ:
Իշխանությունները որպես հիմք նշել են նրանց կողմից «դիվանագիտական կարգավիճակի պայմանների» խախտսւմը, ինչպես նաև «ի վնաս Լեհաստանի Հանրապետության գործողությունները»: