Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը Հայաստանի մասին. Կեղծի՞ք, թե՞ խոստովանություն

Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Անդրկովկասում, Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը: Երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԳՇ պետերի հավաքի շրջանակում: Գերասիմովի հայտարարությունը խիստ հատկանշական և առանձնահատուկ է Արցախի դեմ պատերազմի ֆոնին, որ պարտադրվեց Հայաստանին ու Արցախին և ավարտվեց հայտնի հետևանքով: Փաստորեն, Գերասիմովի խոսքը նշանակում է, որ Անդրկովկասում պարտվել է Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը: Եթե պարտվում է գլխավոր դաշնակիցդ, ուրեմն պարտվում ես դու: Սա ըստ էության աքսիոմատիկ իրողություն է: Ըստ այդմ, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը կամա, թե ակամա արձանագրել է, որ Կովկասում պարտվել է Ռուսաստանը: Կամ նրա հայտարարությունը առանցքային դաշնակցի մասին, այլ բան չէ, քան ընդամենը ականջահաճո ինչ-որ փորձ ու կեղծիք, իսկ իրականում Ռուսաստանը որևէ կերպ Հայաստանը չի դիտարկում գլխավոր դաշնակից ու գործընկեր, այլ դիտարկում է գլխավոր «մանրադրամ» իրականում գլխավոր դիտվող Թուրքիայի հետ հարաբերությունում:

Դիտարկելով իրավիճակը մեկ այլ համատեքստում, անհրաժեշտ է թերևս նաև շոշափել հարցը, թե արդյո՞ք ռուսական քաղաքական վերնախավում այդ առնչությամբ կա մոտեցումների բախում: Մասնավորապես, արդյո՞ք  այսպես ասած զինվորական կամ բանակային թևը, կամ գեներալակազմը Հայաստանի հանդեպ քաղաքականությունը պատկերացնում է իրապես դաշնակցային տրամաբանության ներքո և համարում, որ Հայաստանն իրապես Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է, ըստ այդմ պետք է քաղաքականությունը լինի դրան վայել: Եվ արդյո՞ք այդ հարցում բախվում են զինվորականության և այսպես ասած տնտեսա-քաղաքական շերտի տեսակետները, որոնց համար գլխավորը իշխանությունն է և այն հարյուրավոր միլիարդները, որ նրանք ապահովում են դրա շնորհիվ, և ինչի հարցում անկասկած գործընկեր են Էրդողանն ու Ալիևը, քան փոքր Հայաստանը իր սահմանափակ հնարավորություններով: Ի դեպ, այդ կապակցությամբ թերևս խոսուն փաստերից մեկը ՌԴ արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինի և ՌԴ ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի կապն է, հաշվի առնելով նաև իր հերթին Նիսանովի կապը Բաքվի ղեկավարության հետ: Կա՞ Ռուսաստանի վերնախավում Հայաստանի հանդեպ քաղաքականության առումով շահերի ու պատկերացումների այդպիսի բախում, Գերասիմովի խոսքը դրա անկեղծ դրսևորո՞ւմ էր, թե՞ հերթական կեղծիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում