Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգի կարևոր հարցեր: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ երկու երկրների առաջնորդների կողմից հաստատվել է երկուստեք տրամադրվածությունը՝ ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա համակողմանի ամրապնդման վերաբերյալ:
Բացի այդ, պետությունների ղեկավարները զրույցի ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման խնդրին՝ կապված վերջերս Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցի հետ:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
Պուտինի ու Լուկաշենկոյի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 2-ին: