«Ժամանակ» թերթը գրում է․ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը լուրջ սկանդալ է սարքել ներկուսակցական քննարկումների ժամանակ: ՀՅԴ-ում տեսակետ կա, որ եկել է ներկուսակցական սերնդափոխության ժամանակը, և Քոչարյանի կողմից ձևավորվելիք նախընտրական ցուցակում պետք է լինեն երիտասարդ և թարմ դեմքեր, և դա պետք է վերաբերվի նաև կանանց: Սակայն Գալստյանը պնդել է, որ սերնդափոխությունը իրեն չպետք է վերաբերվի, և ՀՅԴ-ի քվոտայով ցուցակում ընդգրկվող առաջին կինը պետք է ինքը լինի: Մեր տեղեկություններով՝ Գալստյանը հասել է իր ուզածին: