Tuesday, 30 06 2026
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար

Եթե չպատվաստվենք, շարունակելու ենք ապրել Covid-ի հետ, հիվանդանանք և ունենանք շատ մեծ թվով մահեր

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԵՊԲՀ դասախոս, համաճարակաբան Մերի ՏերՍտեփանյանը։

– Covid-19-ի դեմ պատվաստվելու համար արդեն իսկ հերթագրվել է մոտ 600 քաղաքացի։ Ինչ խորհուրդ եք տալիս` պատվաստվել Sputnik V-ո՞վ, թե՞ AstraZeneca-ով։ Նշվում է, որ Sputnik V ավելի անվնաս է, թրոմբ չի առաջացնում և այլն։

– Այս պահին մեր բնակչությունն ընտրության հնարավորություն չունի, մենք ունենք հստակ սահմանազատում, մինչև 54 տարեկան ռիսկային խմբերը պատվաստվում են Sputnik V-ով, 55-ից բարձրը՝ AstraZeneca-ով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ AstraZeneca-ի շատ խիստ հազվադեպ հանդիպող բարդությունը գրանցվել է մինչև այս տարիքային խմբում, և խուսափելու համար նույնիսկ այդ շատ փոքր հավանականություն ունեցող բարդություններից, դասական պատվաստումները նախատեսվում են հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի առումով շատ ավելի քիչ ռիսկային խմբում սկսել։ Sputnik V-ի այս փոքր դեղաչափը նախատեսված է ավելի երիտասարդ տարիքի ռիսկի խմբերի համար, այսինքն՝ խրոնիկ հիվանդների, բուժանձնակազմի երկարատև խնամքի կենտրոնների համար։ Կարծում եմ՝ այս տարբերակով սկսենք, իսկ հետո արդեն պատվաստանյութերի ավելի լայն հասանելիություն ունենալու պայմաններում կքննարկենք, թե հետագայում ինչպես կիրականացվի գործընթացը։

– Պատվաստանյութերի նկատմամբ կա որոշակի զգուշավորություն։ Նշվում է, որ պատվաստանյութի արդյունավետության մասին կարելի է խոսել մի քանի տարի հետո։

– Այս պատվաստանյութերը չեն ստեղծվել զրոյից, դրանք ստեղծվել են տարիներ ի վեր փորձարկված հիմքի վրա, ընդամենը փոխվել է պատվաստանյութի անտիգենային կառուցվածքը, հակածինը։ Այսինքն՝ սրա պատմությունը բավականին երկար է, և այնպես չէ, որ վերցրին և միանգամից պատվաստանյութ ստեղծեցին։ Ուղղակի մենք տարբերակ չունենք երկար սպասելու, և այդ նպատակով գործընթացն արագացվեց։ Եվ այնպես չէ, որ սա անտեսված պատվաստանյութ է, փորձարկումները անցել են առաջին, երկրորդ և երրորդ փուլերը և նոր ստացել թույլտվություն կիրառման համար։

– Եթե չպատվաստվեն մարդիկ, վիրուսը կանխարգելել հնարավոր չէ՞։

– Այո, հնարավոր չի լինելու, և եթե չպատվաստվենք, շարունակելու ենք ապրել Covid-ի հետ, հիվանդանանք և ունենանք շատ մեծ թվով մահեր։ Պատվաստումը այս իրավիճակից ելքն է։ Մենք մի տարի ապրեցինք և տեսանք, որ, կարծես թե, շունչ էինք քաշում, մի ալիքը վերջացավ, մեկ էլ ունենում ենք հաջորդ բռնկումը։ Այնպես որ, մենք անընդհատ կշարունակենք հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը և մահերը, եթե պատվաստումային ընդգրկվածություն չունենանք։

– Վերջին շրջանում նկատելի է մահվան դեպքերի աճ։ Ասում էին, որ վիրուսը մուտացիայի է ենթարկվում, և քաղաքացիներն ավելի հեշտ են հաղթահարում։

– Մենք ունենք գերծանրաբեռնվածության գործոնը նույնպես։ Մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության, բժշկության հասանելիության խնդիր, մարդիկ երբեմն մտածում են, որ թեթև կանցնի, բայց այս հիվանդությունը զարհուրելի հիվանդություն է, այն միանգամից կարող է կտրուկ վատացում տալ, և անգամ այդ պարագայում հիվանդանոցային օգնության հասանելիություն չկարողանանք ապահովել։ Դրա համար մահացությունը բարձր է, և տեսնում եք անգամ՝ ոչ մեծ տարիքային խմբում են մահեր գրանցվում, ինչն այս պարագայում ավելի ցավալի է։

– Մասնագետները ինչպե՞ս պետք է համոզեն քաղաքացիներին գնալ պատվաստվելու, սեփական օրինակո՞վ։

– Սեփական օրինակից ճիշտը չկա, սեփական հարազատի օրինակից ճիշտը չկա։ Եթե դու հորդորում ես, որ դա պետք է արվի, ուրեմն ինքդ առաջինը քեզ վրա և քո հարազատի վրա դա պետք է ցույց տաս, որ մարդկանց մոտ վստահություն առաջանա։ Գիտեք, սա նաև երկարատև բացատրական աշխատանք է պահանջում, այնպես չէ, որ ստիպողաբար պետք է դա արվի։ Ամեն դեպքում, պատվաստումը կամավոր գործընթաց է, մարդն ինքը պետք է որոշի՝ պատվաստվել, թե ոչ։ Իսկ մեր գործը ձեզ հետ միասին ճիշտ իրազեկելն է, որ մարդիկ ուղղակի թեր և դեմ կողմերը ճիշտ հաշվարկեն և գնան պատվաստման։ Բավականին քրտնաջան աշխատանք է պահանջում ապացուցողական բժշկության հիմքի վրա բերել փաստարկներ, որ մարդիկ հասկանան՝ դրա վտանգը հարյուրհազարավոր անգամ ավելի քիչ է, քան հիվանդության հետևանքով առաջացած բարդությունների հավանականությունը։

– Եթե պատվաստումները համատարած չլինեն, դեռ շա՞տ մահեր կարձանագրվեն Covid-ից։

– Այո, բայց պատվաստումների բում այս պահին մենք չենք էլ կարող ունենալ, այն քանակը, որը մեզ այս պահին հասանելի է, մենք այս պահին հիվանդացության անկում չենք կարող ակնկալել, ուղղակի կարող ենք հույս ունենալ, որ կկանխենք մի քանի ծանր դեպք և ևս մի քանի մահ, ինչն այս պարագայում պակաս կարևոր չէ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում