Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ռուս-թուրքական տանդեմի նպատակն էլ հենց դա է, որ Հայաստանում լինի անորոշ, ատելությամբ լեցուն, անիշխանական վիճակ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

-Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական զարգացումները։ Տեսակետ կա, որ եթե ԱՄՆ-ու Եվրոպան չմիջամտեն, Ռուսաստանի օգնությամբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից իշխանության է գալու։ Կա՞ այդպիսի հավանականություն, թե՞ ոչ։

-Ավելի շատ հետաքրքրում է նախընտրական զարգացումների արժեքային կողմը, որը սոսկալիորեն ցածր է՝ պետություն ունեցող ազգին անհարիր: Համատարած ատելություն ու փոխբացասում է քաղաքական հանրույթում, որն անպայման կգտնի իր արտապատճենումը հասարակության մեջ: Սրանի՛ց է պետք զգուշանալ. չէ՞ որ ռուս-թուրքական տանդեմի նպատակն էլ հենց դա է, որ Հայաստանում լինի անորոշ, ատելությամբ լեցուն, անիշխանական վիճակ, որպեսզի կարողանան պայմանագրի տեսք տալ նոյեմբերյան եռակողմ ապօրինի հայտարարությանն ու Մեղրիի միջանցքի գաղափարին: Ի դեպ, միայն քաոսային մթնոլորտի դեպքում է, որ ռուսներին կհաջողվի իշխանության բերել երկրորդ նախագահին, այլապես միայն պարոն Փաշինյանի ջանքերը չեն բավարարի իշխանությունը պարոն Քոչարյանի հետ կիսելու համար, այսինքն՝ հեղափոխական, չեկիստական սև-սպիտակի տրամաբանությունը պահելու համար: Կարծում եմ, թե ԱՄՆ-ն կփորձի խոչընդոտել ռուսական ծրագրին՝ Հայաստանի սուբյեկտայնությունը վերացնելուն: ԱՄՆ-ն Հայաստանում արդեն դաշնակիցներ ունի, փառք Աստծո:

Պարոն Հայրապետյան, նախօրեին 7 քաղաքական ուժերով հայտարարություն եք տարածել, որտեղ նշել եք, որ ՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը լիովին ձախողված է: Ընտրությունների նախաշեմին Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը արդյո՞ք ճիշտ տարբերակ է։ Վարչապետը սահմանադրական բարեփոխումների համար ժամկետ նշել է հոկտեմբերին։

-Ոչ միայն ճիշտ, այլև մեր երկիրը վերահաս ցնցումներից հեռու պահելու ամենաարդյունավետ տարբերակն է: Իսկ վարչապետը, որը սահմանադրական բարեփոխումների համար նշել է հոկտեմբեր ամիսը, այսինքն՝ ԱԺ հունիսյան ընտրություններից հետո, որքանո՞վ կարող է երաշխավորել, որ ինքն է լինելու վարչապետն ու իրականացնելու է բարեփոխումները, ավելին՝ արդյո՞ք մենք այդ ժամանակ վարչապետ ունենալու ենք ընդհանրապես, ինչպես ինքն էր ասում նախավարչապետական հանրահավաքում՝ «Կա՛մ ժողովրդի ընրյալը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Այդպես Սերժ Սարգսյանը բարի ու լավ բաների համար ժամկետ նշեց 2040 թվականը, Նիկոլ Փաշինյանը՝ 2050 թվականը: Մի՞թե չենք տեսնում, որ դա ամենապարզունակ մանիպուլյացիա է: Բացենք ու նորից կարդանք, թե ինչ էր խոստացվել 2050 թվականի համար. ու այժմ լաց լինելու աստիճան հասկանալի է, որ դրանցից որևէ մեկն արդեն կատարվել չի կարող: Այսինքն՝ վստահել վարչապետի ասած ժամկետի խոստմանը՝ միամտություն  կլիներ, եթե ոչ սակավամտություն: Եվ ամենից կարևորը. նույնիսկ Հիսուս Քրիստոսը ժամկետ չէր նշում, այլ միայն իմքայլական մի պատգամավոր, որն ամաչում էր, որ իր փոքրիկ թոռնիկը «Տերունական աղոթքը» գիտի, բայց այսօր չի ամաչում ասել, որ Քելբաջարը հայկական չէ: Արժեքների այլասերմանն ու քաոսին արդեն իսկ հասել է ռուս-թուրքական տանդեմը:

-Փաշինյանը հայտարարել է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Այս իրավիճակում, թերևս, այլ բան ասել չէր էլ կարող պարոն վարչապետը. դա ռուսական մեկ անգամ արդեն իսկ եղած խաղի մեկ օղակն է: Բայց չէ՞ որ իր ժառանգած ամենավատ՝ Լավրովյան պլանն անգամ «փառահեղ» մի բան կարող է դիտվել ԼՂԻՄ-ի դեօկուպացիայի «երազանքի» համեմատ: Զգու՞մ եք մեր մանրացման աստճանը, մեր պարտության աստիճանը: Իսկ պարտությունը ռազմական լինելուց առաջ քաղաքական մտքի՛ պարտություն է, հոգևոր անվտանգության պարտություն է: Որպեսզի այս թշվառ հանգրվանին չհասնեինք, նախ պետք էր անկեղծ լինել ժողովրդի հետ. մեր հավատավոր ժողովուրդը միանգամայն արժանի էր այդ անկեղծությանը: Բայց գերադասվեց ստելը, կեղծելը, աննախադեպ հերոս երևալը, որից մինչև անդունդ գահավիժելը մեկ քայլ է: Ըստ իս՝ այսօր պետք է  Արցախի հարցը դուրս բերել ռուսական մուրճի ու թուրքական սալի արանքից՝ այն կրկին քաղաքակիրթ երկրների ստեղծած Մինսկի խմբին վերադարձնելով: Արցախի կարգավիճակի խնդիրն այսօր ավելի կարևոր է, քան ԼՂԻՄ-ի տարածքների վերականգնումը՝ ռուսական զազրելի խաղի կանոններով, որոնք մեզ վրա կիրառվեցին 1920-1921թթ., երբ ռուսների օրհնությամբ թուրքերը գրավեցին Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը, Գյումրին, իսկ հետո ռուսները Գյումրին «վերադարձրին»՝ 70 տարի վաստակելով հայ կոմունիստական էլիտայի որովայնային երախտագիտությունը: Հիմա էլ Հադրութի վերադարձ և նույն մանկուրտությու՞նը:  Արդյո՞ք  30-ամյա պետականության սուբյեկտայնությունն ու զարգացումը մսխվեցին, հազարավոր զոհեր տված մեր չարքաշ ժողովուրդն ապրեց անլուր տառապանքների մեջ ու բռնեց արտագաղթի ճամփան, որպեսզի ռուս-թուրքական դաշինքի կողմից Արևմուտքի տարածաշրջանում հայտնվելուն խոչընդոտելն ապահովենք: 1988-ին գոնե հայաբնակ էին Շահումյանի, Շամխորի, Դաշքեսանի… շրջանները: Բայց առաջ նայել է պետք: Մեր գերնպատակը պետք է տարբերվի ռուսականից, քանի որ ռուսականն այն է, որ խաղաղապահի կամ մեկ այլ տեսքով երկարաձգեն իրենց ներկայությունը Հարավային Կովկասում, իսկ մեր գերնպատակը պետք լինի Արցախի համար միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ապահովելը: Եթե փոքր-ինչ անձնական խիզախություն ունի մեր վարչապետը, ապա պետք է աշխատի ոչ թե Մուրատովի համար ավելի լայն տարածք ապահովելու ու առանձին վերցրած մի հատվածում ԽՍՀՄ վերականգնելու ուղղությամբ, այլ Արցախի միջազգային կարգավիճակի: Միջազգային կարգավիճակը գրեթե անփոփոխ բան է, իսկ տարածքները միշտ էլ կարող են նեղանալ ու լայնանալ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Արդյոք որոշակի առաջխաղացում հնարավո՞ր է սպասել այս գործընթացում, թե՞ ոչ։

-Ըստ իս՝ այս պահին որևէ առաջընթաց հնարավոր չէ, բայց շատ մոտ ապագայում հենց Մինսկի խմբի դերակատարմամբ է դուրս մղվելու ռուս-թուրքական հակահայ պրոյեկտը: Մեր տարածաշրջանի ճարտարապետման ճակատագիրն այսօր Դոնբասում է վճռվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում