Շուրջ 20 աշակերտ է մահացել Նիգերի մայրաքաղաք Նիամեյի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Actu Niger տեղական պարբերականը։
Նրա տվյալներով՝ հրդեհն ապրիլի 13-ին տեղի է ունեցել Pays Bas շրջանի դպրոցում:
Առայժմ ստույգ տվյալներ չկան զոհվածների մասին:
Տեղական աղբյուրները հաղորդում են, որ մահացել է առնվազն 20 դպրոցական: Հրդեհի պատճառը դեռ չի պարզվել, գրում է պարբերականը։








































