Monday, 08 06 2026
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին

Թուրքիան և Հայաստանը տարբեր հիշողություններ ունեն 1915-ին տեղի ունեցածի մասին

Չեխիայում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներքին խնդիրներին, Սիրիայի իրավիճակին, տարածաշրջանային հարցերին, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Պատասխանելով հարցին՝ «Արդյոք պաշտոնական Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների վերականգնման հիմնական խոչընդոտը անհամաձայնությո՞ւնն է 1915 թվականի դեպքերի շուրջ, որոնք հայերը որակում են որպես ցեղասպանություն»՝ դեսպանը ասել է.

«Երկու երկրները՝ Թուրքիան և Հայաստանը, տարբեր հիշողություններ ունեն 1915 թվականին տեղի ունեցածի մասին: Հայերը պնդում են, որ դա ցեղասպանություն է, մենք ասում ենք, որ դրանք դժբախտ իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտի ընթացքում:

Աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել, բայց երկու կողմերը պետք է պատշաճ կերպով քննարկեն դրանք։ Մենք դա պետք է թողնենք պատմաբաններին՝ տեսնելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել այն ժամանակ և ինչ հետևանքներ է ունեցել։

Չնայած Թուրքիային այդպիսի մեղադրանքներ են ներկայացվում՝ շատերը մոռանում են, որ նույն տարվա՝ 1915 թվականի ընթացքում Թուրքիայի մյուս կողմում տեղի ունեցան Գալիպոլիի իրադարձությունները: Այսինքն՝ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը պայքարում էր շատ ճակատներում:

Այդ ժամանակ կատարվածը, իհարկե, ողբերգություն է, բայց դա պետք է հրապարակայնորեն քննարկվի երկու երկրների պատմաբաններից կազմված հանձնաժողում՝ ինչը տարիներ առաջ առաջարկել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը, բայց, դժբախտաբար, չի իրագործվել:

Սակայն մենք հույս ունենք, որ մի օր հայկական կողմը կընդունի այդ առաջարկը, որպեսզի բացենք երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու դարպասները, ինչպես մենք ցանկանում ենք»։

Դեսպանը նաև նշել է, որ Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցում է լիարժեք անդամակցության համար և հույս ունի, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա:

Էրգինայի խոսքերով՝ դրա համար Թուրքիան բարեփոխվում է, վերջին 10 տարիների ընթացքում նոր երկիր է դարձել, աշխարհի տնտեսապես զարգացած 16-րդ, իսկ Եվրոպայում՝ 6-րդ երկիրն է, մեծ մասնակցություն ունի ՆԱՏՕ-ի գործողություններին: Իրենց թիրախը Եվրամիության անդամ դառնալն է, ու ձգտում են որքան հնարավոր է՝ շուտ հասնել դրան:

Կիպրոսի խնդրի առնչությամբ դեսպանը նշել է, որ շատ ակտիվորեն փորձում են, որքան հնարավոր է, շուտ հասնել լուծմանը: Նա հույս է հայտնել, որ կղզու առաջնորդները, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո հանդիպումներ են անցկացնում, ի վերջո, կգան համաձայնության: Էրգինայը լիահույս է, որ դա կլինի մինչև այս տարվա վերջը, որովհետև, նրա համոզմամբ, անժամկետ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում:

Սիրիայի իրադարձությունների հետ մասին Չեխիայում Թուրքիայի դեսպանն ասել է, թե կարծում է, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները, ներառյալ՝ Սիրիայինը, պետք է լուծվեն երկխոսության, համագործակցության, ժողովրդավարական գործընթացների միջոցով:

«Մեզ մտահոգում է այն, ինչ կատարվում է Սիրիայում, և հույս ունենք, որ վարչակազմի կողմից խոստացված բոլոր բարեփոխումները կկատարվեն»,- ասել է Թուրքիայի դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում