Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀԾԿՀ անդամի նշանակման հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Մենք անպայման պետք է ունենանք նոր ատոմակայան, բայց երբ, ինչի հաշվին, ինչու ենք ուշացրել»:
Խոսելով այն մասին, որ Ռուսաստանը Թուրքիայում հզոր 4 հատ ատոմակայան է կառուցում, նա ասաց. «Մենք հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում ոչ նախկինում, ոչ ներկայում չենք կարողացել այնպես բանակցել, որպեսզի կարողանանք մեր էներգետիկ անվտանգությունը բարձրացնել»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































