Նիգերիայում մի խումբ զինված ելուզակներ առևանգել են ավտոբուսի 15 ուղևորների: Ինչպես ապրիլի 13-ին հայտնել է Leadership թերթը, միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսի Կացինայի նահանգում։
Ականատեսների տվյալներով, որոնց վկայակոչել է թերթը, մոտավորապես 20 հանցագործներ հարձակվել են ավտոբուսի վրա, որը Սաֆանայի շրջանում ընթանում էր Ցակսկիա – Ուսադաու երթուղով: Ավտոբուսով Ջիբիա քաղաքի շուկայից տուն էին վերադառնում առևտրականները: Ոստիկանության ներկայացուցիչ Գամբո Իսան հավաստել է առևանգման փաստը։









































