Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին կոչ է արել օգնել Կիևին՝ անդամակցել ՆԱՏՕ-ին: Զելենսկիի խոսքերը մեջբերում է CNN- ը:
Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ են «ավելի շատ փողեր ու զենք», ինչպես նաև իրական օգնություն՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում:
«Եթե նրանք [ԱՄՆ-նը] Ուկրաինան տեսնում են ՆԱՏՕ-ի կազմում, ապա դա պետք է շիտակ ասեն և անեն՝ ոչ միայն խոսքերով», – ասել է Զելենսկին:
Նա Բայդենին Ուկրաինայի «լավ ընկեր» է անվանել, բայց նշել է, որ Ամերիկայի նախագահը «պետք է ավելին անի» Ռուսաստանին զսպելու համար և օգնի դադարեցնել հակամարտությունը Դոնբասում: