Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վրաստանի նախագահին «անոմալիա» է անվանել,- տեղեկացնում է BBC-ն: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Վրաստանի ժողովրդին չի կապում «այդ պերսոնաժի» հետ, և իրենք կարող են Վրաստանի հետ կապեր հաստատել:
«Մենք գործ չենք ունենա մի մարդու հետ, որը հրաման է տվել սպանել խաղաղ բնակիչներին և խաղաղապահներին»,- ընդգծել է Լավրովը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ իր հերթին հայտարարել էր, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է ռազմական դատարանի առաջ կանգնեցնել:









































