Իրանի ԱԳՆ խոսնակ Խաթիբ Զադան ասել է, որ Նաթանզի միջուկային օբյեկտում դիվերսիայի նպատակը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին միջամտելու փորձն է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զադան պարզաբանել է, որ միջադեպը վնասել է iR1 դասի ցենտրիֆուգները:
«Իսրայելի պատասխանը կլինի անհրաժեշտ ժամանակին, անհրաժեշտ տեղում», – ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Նա հավելել է, որ եթե Նաթանզում հարձակման նպատակը երկրի միջուկային արտադրության դանդաղեցումն է, ապա դա չի հաջողվել իրականացնել: