Այս տարի կունենանք 20 տոկոսով պակաս խաղողի բերք, քան նախորդ տարի. այս մասին այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Իսկ պատճառը կարկուտն է և շոգ եղանակի հետևանքով սնկանման հիվանդությունների տարածումը:
Նրա խոսքերով՝ թեև մթերումը 1 ամսից կսկսվի, բայց խաղողի բերքի 20 տոկոսի հասնող պակասորդը առիթ կդառնա, որ մթերման հետ կապված խնդիրներ չառաջանան, քանի որ այս դեպքում պահանջարկը ավելի մեծ է, քան խաղողի իրական ծավաները:







































