Աշխարհը պատրաստվում է դիմակայել նոր ճգնաժամին: G 20 երկրների ֆինանսերի նախարարները և կենտրոնական բանկի նախագահները հայտարարել են , որ պատրաստ են միջոցներ ձեռնարկել համաշխարհային շուկաներում կայունության պահպանման և տնտեսական գլոբալ աճին աջակցելու համար, հայտնում է MarketWatch գործակալությունը:
Մանրամասները չճշտելով, պաշտոնյաները հայտարարել են կմնան նեղ շփման մեջ և կհամագործակցեն մոտակա շաբաթների ընթացքում ֆինանսական շուկաների կայունությանն և իրացվելիությանն աջակցելու համար:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ֆրանսուա Բարուենը հաստատել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ԵԿԲ-ն պատրաստ է գնել իսպանական և իտալական պետական պարտատոմսերը, հայտնում է AFB-ն:
Բարուենի կարծիքով Իտալիայի և Իսպանիայի կողմից հայտարարված բյուջետային միջոցները «ԵԿԲ-ին թույլ են տալիս ենթադրել, որ շարժը ընթանում է ճիշտ ուղղությամբ և օգնության տրամադրումը օրինական է»:








































