Ճապոնիայի Նեմուրո քաղաքի բնակիչները կիրակի հանրահավաք են կազմակերպել` Ռուսաստանից պահանջելով իրենց վերադարձնել Կուրիլյան կղզիները:
Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ Նեմուրոյի քաղաքապետը: Մասնակիցների մեջ էին նաև Կուրիլների նախկին բնակիչներ:
Իր ելույթում քաղաքապետը բողոքել է այն բանի դեմ, որ Ռուսաստանի ղեկավարները հաճախ են այցելում Կուրիլներ, և պահանջել է Ճապոնիայի կառավարությունից միջոցներ ձեռնարկել կղզիները իրենց վերադարձնելու ուղղությամբ:
Կուրիլյան կղզիների շուրջ լարվածությունն ակտիվացավ 2010 թ., երբ Կուրիլներ այցելեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:









































