Այսօր տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ AMGT26062123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 163 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային՝ 3 մլրդ 961 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 202 մլն 400 հազար դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 մլրդ 441 մլն 570 հազար դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0173% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 8.1847%:
Աճուրդին մասնակցել է 6 դիլեր և գանձապետական պահառուն:









































