Իրանական «Iran Air»-ը առաջիկա օրերին կվերսկսի թռիչքները դեպի Միացյալ Թագավորություն ՝ կատարելով հատուկ չվերթ: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Նախատեսվում է, որ թռիչքն իրականացվելու է Մեծ Բրիտանիայից Իրանի քաղաքացիներին տուն տեղափոխելու համար:
Այդ թռիչքի բոլոր ուղևորները պետք է ունենան ՊՇՌ թեստի բացասական արդյունք՝ Միացյալ Թագավորության լիազորված կենտրոններից:
Բոլոր ուղևորները Թեհրան հասնելուն պես նորից թեստ են հանձնելու, իսկ հետո 14-օրյա կարանտինային ռեժիմով ուղարկվելու են հյուրանոցներ: