ԱՄՆ հետախուզության աշխատակիցները շարունակում են հետևել ղրիմում ստեղծված իրավիճակին: Երկուշաբթի օրը թերակղզու ափերի մոտ նկատվեց ամերիկյան ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռ:
PlaneRadar մոնիտորինգի աղբյուրի համաձայն՝ Lockheed P-3C Orion-ը օդ է բարձրացել Կրետե կղզու Սուդա ավիաբազայից: Նրան նկատել են Ղրիմի ափերի մոտ ժամը 10:20-ին: Նա հետախուզական թռիչք է իրականացրել՝ հայտնում է «Նորությունները Ղրիմում» լրատվամիջոցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռներ է ուղարկել՝ օգնելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Դա պայմանավորված է Դոնբասում տիրող իրավիճակով: Պնդում են, որ զորքերի և ռազմական տեխնիկայի մեծ խմբավորումներ են կենտրոնացել շփման գծի մոտ: