Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն. ահազանգում է ԵԽ պատգամավորը

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն մտահոգված է հայկական ժառանգության պահպանության հարցով Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք 2020 թվականի նոյեմբերից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին ԵԽ պատգամավորը գրել է La Croix-ում հրապարակված հոդվածում:

Լուազոն արձանագրել է, որ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, ինչպիսիք են՝ Մեխակավանի Սուրբ Մարիամ եկեղեցին, Շուշիի Կանաչ ժամը կամ Մատաղիսում վանդալիզմի ենթարկված Սուրբ Եղիշեն: «Ամեն օր ոչնչացվում են հուշարձաններ կամ գերեզմաններ: Կան բոլոր հիմքերը վախենալու, որ այս ոչնչացումը շարունակվելու է և մեծ թափ ստանա»,- գրել է եվրապատգամավորը՝ հիշեցնելով Նախիջևանում հայկական եկեղեցիների ու տապանաքարերի ոչնչացումը, Հին Ջուղայի հայկական գերեզմանատունն ամբողջությամբ հողին հավասարեցնելը:

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այսօր արվող հայտարարություններն արդեն հուշում են, թե ինչ կարելի է ակնկալել. օրինակ, Ադրբեջանի ճարտարապետների միության տնօրենը հույս էր հայտնել, որ «Արցախի բոլոր եկեղեցիները կավերվեն»: Իսկ նախագահ Ալիևը կոչ էր արել եկեղեցիներից հեռացնել հայկական արձանագրությունները՝ խեղաթյուրելով պատմությունն ու հայտարարելով, թե դրանք «Կովկասի ալբանացիների շենքեր են»:

Եվրախորհրդարանի պատգամավորը փաստել է, որ այս իրավիճակում միջազգային հանրությունը, փոխանակ անի առավելագույնը մշակութային ժառանգության պահպանման համար, անտարբերություն է դրսևորում: Մինչդեռ ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտման մաս է:

«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է, որ մենք ավելի համընդգրկուն գործողություններ իրականացնենք և ավելի մեծ վճռականություն ցուցաբերենք, բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն, բոլոր սահմաններն ու ելքերը դեպի Ղարաբաղ պետք է բաց լինեն, ականազերծումը պետք է ավարտին հասցվի: Այս ամենի համար հարկավոր է ուժեղ միջազգային ներկայություն»,- նշել է Լուազոն՝ հավելելով, որ այս տարածքի ճակատագիրը չի կարելի թողնել Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքերում, որը վերջին հակամարտությունում ցույց տվեց, որ կողմնակից չէ խնդրի հավասարակշռված ու խաղաղ կարգավորման:

«Այս ամենը ժամանակ կխլի: Սակայն Արցախի ժառանգության հարցը չի կարող սպասել: Ես կոչ եմ անում Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին միջամտել Ադրբեջանին: Կոչ եմ անում Եվրամիությանն օգտագործել Արևելյան գործընկերության կապերը՝ հստակ հավաստիացումներ ստանալու Բաքվից, որ հայկական մշակութային ժառանգությունը կպահպանվի»,- գրել է Լուազոն: Նա դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝  կոչ անելով չենթարկվել սպառնալիքներին:

«Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն»,- եզրափակել է եվրապատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում