Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը աճել է` հասնելով 3822-ի: Կառավարությունից հայտնել են, որ ևս 11 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:
Երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 228 նոր դեպք: Նախօրեին կատարվել է 9211 թեստ. PCR թեստեր՝ 4121, հակագենի արագ թեստեր՝ 5090:
Ապաքինվել է ևս 425 հիվանդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 284.061 է, ապաքինվել է 275.024 մարդ:
Ըստ Stopcov.ge կառավարական կայքի, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման օրական մակարդակը կազմել է 2.48%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 1.85%, իսկ վերջին շաբաթվա ընթացքում՝ 2.1%: