Worldometer- ի տվյալների համաձայն՝ Հնդկաստանում գրանցված COVID-19 դեպքերի թիվը կազմել է 12,587,920, վերջին մեկ օրվա ընթացքում աճելով 103,793-ով: Երկրում հաստատված դեպքերի աճը համավարակի ընթացքում առաջին անգամ կազմել է ավելի քան 100 հազար։
Երեկ և նախօրեին Հնդկաստանը բոլոր երկրների շարքում առաջին տեղում էր կորոնավիրուսի նոր դեպքերի թվով: Այսօր երկիրը նույնպես «առաջատարն է» նոր տվյալներ հրապարակած պետությունների շարքում:
Դեպքերի ընդհանուր քանակով Հնդկաստանը մնում է երրորդ տեղում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: