Հարավային Աֆրիկայում Ավանդական ներկայացուցիչների ազգային պալատի անդամը դարձել է գործընկերների կատակների թիրախը: Պալատի հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ռեժիմով, և քաղաքական գործչի ելույթի ժամանակ սենյակ է մտել նրա կինը բոլորովին մերկ վիճակում: Այս մասին գրում է Daily Star-ը:
Նիստի նախագահը խնդրել է քաղաքական գործչին տեղեկացնել կնոջը, որ նա ուղիղ եթերում է, և նրան տեսնում են առնվազն երեսուն մարդ:
Պատգամավորը շփոթվել և գործընկերների առջև փորձել է արդարանալ, որ հանդիպումը ուշ է տեղի ունենում: Այն պետք է ավարտվեր երեկոյան տասին, բայց ձգվել է: Եվ այդ ժամանակ տղամարդը որոշել է տեղափոխվել ննջասենյակ:
Իրավիճակից անտեղյակ կինը պարզապես ուզում էր ցնցուղ ընդունել և քնել: