Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասերից մեկում մահացել է 1990 թվականին ծնված Գուլիև Սամեդդին Մետլեբօղլուն։
Վերջինիս մահը տեղի է ունեցել խորհրդավոր պայմաններում։
Նշվում է, որ 2011 թվականին ադբեջանական բանակի շարքերը համալրած Գուլիևը մահացել է ջերմային հարվածից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է զինծառայողի կորուստը։ Տարվում է հետաքննություն նրա մահվան պատճառները գտնելու համար։








































