Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ապրիլի 1-ին հաստատել Է հանրապետության կառավարության կազմը՝ վարչապետ Էդուրարդ Հեգերի գլխավորությամբ: Նրանց նշանակման հանդիսավոր արարողությունը կայացել Է Բրատիսլավայի նախագահական պալատում եւ հեռարձակվել Է Սլովակիայի հեռուստաալիքներով:
«Երդվում են լինել հավատարիմ Սլովակիայի Սահմանադրությանը եւ օրենքներին»,- ասել Է Հեգերը՛ Կառավարության կազմի մեջ մտել են չորս քաղաքական միավորումների՝ «Սովորական մարդիկ եւ անկախ անձնավորություններ» (ՍՄԱԱ) աջ կենտրոնամետ կուսակցության, «Հանուն մարդկանց» լիբերալ-պահպանողական կուսակցության, «Ազատություն եւ համերաշխություն» (ԱեւՀ) լիբերալ կուսակցության եւ «Մենք ընտանիք ենք» աջ կենտրոնամետ քաղաքական շարժման ներկայացուցիչներ:
Հեգերն առաջ Է քաշված ԱՄԱԱ-ի կողմից: Հեգերի կառավարությունը փոխարինել Է Եգոր Մատովիչի կաբինետին, որն այդ կուսակցությունների կողմից կազմվել Էր 2020 թվականի մարտին, որի հրաժարականը Չապուտովան ընդունել Է մարտի 30-ին: Դրա պատճառը ճգնաժամն Էր կառավարական կոալիցիայում երկրի կողմից կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտինկ V» պատվաստանյութի գնումից հետո Մատովիչի նախաձեռնությամբ, որը ԱՄԱԱ-ի առաջնորդն Է, պատվաստանյութ, որը գրանցված չԷ Եվրամիությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: