Կարանտինային միջոցառումները, որոնք նախկինում գործում էին 19 դեպարտամենտներում, այժմ տարածվում են ամբողջ երկրի վրա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Կանոնները, որոնք ավելի վաղ սահմանվել էին երկրի 19 դեպարտամենտներում, շաբաթ երեկոյան կընդլայնվեն ամբողջ Ֆրանսիայի տարածքի վրա», – ասել է Մակրոնը:
Այսպիսով, սահմանափակումները կգործեն ապրիլի 3-ից՝ չորս շաբաթվա ընթացքում:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 4 646 127 մարդ, մահացել է 95 502 հիվանդ: