Ֆաթհը և Համասը պայմանավորվել են քաղբանտարկյալների փոխանակում իրականացնել: Համաձայնությունը ձեռք է բերվել երեկ ուշ երեկոյան Կահիրեում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:
Քաղբանտարկյալների փոխանակման հարցը ևս մեկ քայլ է միացյալ կառավարություն կազմելու ճանապարհին, նշում է BBC-ն:
Ինչպես հայտնում է եգիպտական MENA գործակալությունը, կողմերը մյուս ամիս մտադիր են ևս մեկ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու համար սպասվող ընտրությունների հետ կապված հարցեր:








































