Thursday, 11 06 2026
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Զինծառայողի մահվան գործով դատաքննությունը պետք է տեղափոխել Հայաստան

Փետրվարի 6-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայողների ծեծից մահացած 19-ամյա զինծառայող Գևորգ Կոտինյանի գործով դատավարությունը Ստեփանակերտից պետք է տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Սյունիքի մարզի կամ որևէ այլ մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Այս համոզմանն է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը, քանի որ իրենց անվտանգության երաշխիքները բացակայում են Ստեփանակերտի դատարանում անցկացնելու դեպքում: Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 3-ին զինծառայողների սպանության մեկ այլ գործով, որտեղ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Կարեն Թումանյանը հանդես էին գալիս որպես ամբաստանյալ Մանվել Հազրոյանի պաշտպաններ, ցմահ ազատազրկման դատապարտված Հազրոյանը շիշը շպրտել էր դատավորի ուղղությամբ, ինչից հետո Շուշիի քննչական մեկուսարանի կալանավորներին ուղեկցող վաշտի աշխատակիցները ծեծել էին ոչ միայն ամբաստանյալին, այլ նաև բռնություն կիրառել նրանց նկատողություն անող Էդմոն Մարուքյանի նկատմամբ: Այդ նույն անձինք օգոստոսի 8-ին պետք է հանդիպեն նույն դատարանում՝ Գևորգ Կոտինյանի գործով, սակայն միջադեպի կրկնությունից խուսափելու համար պետք է միջնորդեն այն հետաձգել և տեղափոխել ՀՀ որևէ դատարան:

Հիշեցնենք, որ Վանաձորից զորակոչված 19-ամյա Գևորգ Կոտինյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ զինծառայողը մահացել է սրտի ռեֆլեկտոր կանգից, որն էլ կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի հետևանք է եղել: Իսկ դեպքը զորամասից այսպես են ներկայացրել. Գևորգը՝ ձեռքերը գրպանում մոտեցել է զորանոցում դրված վառարանին, որ սիգարետը կպցնի, այնտեղ գտնվող զինծառայողները, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ էին, Գևորգին նկատողություն են արել և պահանջել ձեռքերը գրպանից հանել, որից հետո 4 հոգով ուղղակի սկսել են ծեծել նրան: Հարվածները հասցվել են Գևորգի գլխին, գոտկատեղին, փայծաղին, սրտի, նախաբազկի շրջաններին՝ մարմնական 11 վնասվածք:

Քրեական գործով ամբաստանյալները չորսն են՝ ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը, կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը, ինչպես նաև ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը: Ըստ քրգործի՝ զինծառայողին այն աստիճան էին ծեծել, որ նա տեղում մահացել էր:

Դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով, կամ զուգորդվել է բռնություն գործադրելով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), ինչպես նաև ՀՀ քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը):

Մեղադրյալներից Վահե Աղաջանյանին և Տարոն Սուվարյանին մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ երկու հոդվածներով նախատեսված արարքների համար: Դատաքննության ընթացքում Վահեն մասնակի է ընդունել մեղադրանքը և նշել, որ խփել է՝ լինելով ալկոհոլի ազդեցության տակ: Տարոնը ևս մասնակի է ընդունել մեղքը և նշել, որ Գևորգի սրտին չի խփել: Կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն վերոնշյալ արարքներին օժանադակելու, այլ նաև իշխանազանցության (375-րդ հոդվածի 1-ին մաս) համար, սակայն Դավթյանն ընդհանրապես չի ընդունել մեղադրանքը՝ ասելով, որ Վահեն ու Տարոնն են խփել: Ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը ևս մեղադրվում է իշխանազանցության (կամ իշխանական անգործության) մեջ, սակայն նա իրեն մեղավոր է ճանաչել միայն ալկոհոլը զորամաս մտցնելու թույլտվություն տալու համար:

Այս պահի դրությամբ հարցաքննվել են ամբաստանյալները և վկաների մի մասը: Երկուշաբթի օրը նախատեսվում է հարցաքննել երկու կարևոր վկաների, որոնցից մեկը զորամասի հրամանատարն է, մյուսն էլ՝ զորամասի, այսպես ասած, «հեղինակություններից» մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում